30 04 2021

Օրենսդրությամբ սահմանված իմաստով վարչապետի հրաժարական չի եղել. Գևորգ Դանիելյան



Բոլոր այն դեպքերում, երբ կա հրաժարական և թափուր պաշտոն, կառավարության անդամ եզրույթ ուղղակի չի կարող օգտագործվել, և պրակտիկան արդեն ցույց է տվել, որ այդպիսի ընկալում է եղել մշտապես: «Վարչապետի հրաժարականով պայմանավորված ԺՊ-ի սահմանադրականությունը» թեմայով քննարկմանն ասաց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

«Ինչ վերաբերում է ապրիլյան իրավիճակին. տարբեր մյոտեցումներ եմ ես լսել այս մասին: Նախ պետք է ասել, որ եթե մենք զուտ ձևական իրավական տեսանկյունից ենք խնդրին մոտենում, այստեղ օրենսդրությամբ սահմանված իմաստով հրաժարական չի եղել, ընդամենը ամսի 23-ին եղել է հայտարարություն, որով վարչապետը պարզապես արձանագրել է, որ ինքը դադարեցնում է իր պաշտոնավարումը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ